Posted in Հասարակագիտություն

Ինչ է արժեքը:Մարդը որպես արժեք

Արժեքը, աշխարհի յուրահատուկ ընկալումն է, որը ձևավորվում է ոչ միայն ձեռք բերված գիտելիքի և ինֆորմացիայի, այլև սեփական կենսափորձի հիման վրա։

Մշակույթը խիստ կապված է մարդու արժեհամակարգի հետ։ Նեղ իմաստով՝ արժեքը մարդու համար իրի, առարկայի կամ երևույթի դրական նշանակությունն է։ Արժեքը մարդու վերաբերմունքն արտահայտող ցուցանիշ է, որի կարևոր կատեգորիաներից են ՝հավատն ու սերը։

Հավատը ծնում է հույս և մղում մարդուն ապրելու, ստեղծելու, արարելու։ Հավատը դառնում է կողմնորոշիչ մարդու կյանքի և գործունեության համար։ Մարդիկ քանի դեռ ապրում են՝ հավատում են, քանի դեռ հավատում են՝ ապրում են։

Սերը մյուս մարդկանց հետ միավորվելու ձգտումն է։ Սիրո մեջ միավորվում են մարդու արժեքային պատկերացումները։ Այն բաղկացած է մի քանի մակարդակներից։ Այլասիրությունը ուրիշին սիրելու, իսկ եսասիրությունը սեփական անձը սիրելու երևույթն է։

Նաև կան սիրո առանձնացված դրսևորումներ։Օրինակ սերը անհավասարների միջև, երբ միայն տալիս ես՝ առանց վերադարձի ակնկալիքի։ Սիրո այդ ձևն անվանում են մայրական։

Հաջորդը սերն է հավասարների միջև, երբ ինչքան տալիս, նույնքան ստանում ես։ Օրինակ՝ եղբայրական սերը։

Սերն անհատական ընտրողական զգացում է, որը դրսևորվում է խորը և կայուն ապրումներում։ Ըստ Հեգելի՝ սիրո ճշմարիտ էությունն այն է, որ հրաժարվես ինքդ քեզ գիտակցելուց, մոռանաս քեզ ուրիշի <<Ես>>-ի մեջ և այնուամենայնիվ , այդ կորսվածության ու մոռացվածության մեջ առաջին անգամ գտնես և տիրապետես քեզ։

Սերն ապրում է, որն ըստ Հեգելի չի հենվում խորհրդածությունների և դատողականության վրա, այլ բխում է զգացմունքից։ Սերը խիստ անհատական և անկրկնելի ապրում է։

Ամեն մեկը յուրովի է սիրում։ Սիրո մեջ մարդն ավելի պահանջկոտ է դառնում ինքն իր նկատմամբ, ձգտում ինքնակատարելագործման։Ահա թե ինչու սերը մշակութային և գեղեցիկ երևույթ է։

Հաճախ արժեք է համարվում ճշմարտությունը, հատկապես բարու և գեղեցիկի հետ կապվելիս։ Բարու, գեղեցիկի, արդարի միասնության սկզբունքը գալիս է Սոկրատեսից,ով փիլիսոփայական գիտելիքը բաժանում է տեսականի(որի կրողը նա համարում է ճշմարիտը ),գործնականի (բարին),գեղարվեստականի (գեղեցիկը)։

Ճշմարտությունը միայն որոշակի սոցիալ-մշակութային պայմաններում է ձեռք բերում արժեքային նշանակություն, իսկ գոյաբանական և իմացաբանական իմաստներով ըմբռնված ճշմարտությունը արժեքաբանորեն չեզոք են։ Կյանքում հաճախ ճշմարտությունը զոհաբերվում է արժեքներին։ Եթե Արիստոտելն առաջնորդվում էր <<թեև Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունը թանկ է>> սկզբունքով, ապա շատերն առաջնորդվում են << թեև ճշմարտությունը թանկ է, բայց Պլատոնը բարեկամս է>> սկզբունքով։

Հեղինակ՝

Ողջու՜յն, ես Էլեն Չատինյանն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 10-3 դասարանում։ Սիրում եմ ուսումնասիրել օտար լեզուներ։

Թողնել մեկնաբանություն