Posted in Հասարակագիտություն

Խմբեր,շերտեր,համայնքներ

Խմբեր, շերտեր, համայնքներ | Տիգրան Գրիգորյանի բլոգ

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից:Հասարակությունը սոցիալական այն  խմբեր են, որոնք տարբերվում են  ըստ իրենց կեսապայմանների  ռազմավարությամբ և  այն տեխնիկական ձևերով որով մարդիկ հոգում են իրենց կարիքները: Չնայած մարդիկ իրենց ողջ պատմության ընթացքում ստեղծել են տարբեր տեսակի հասարակություններ, մարդաբանները հակված են հասարակությունները դասակարգել ըստ այն աստիճանի, որտեղ խմբերն ունեն անհավասար հնարավորություններ, ինչպիսիք են ռեսուրսները, հեղինակությունը և իշխանությունը: Գործնականում բոլոր հասարակությունները սոցիալական շերտավորման գործընթացի ժամանակ  որոշակի անհավասարություն են զարգացրել իրենց ժողովրդի մեջ, հասարակության անդամներին դասակարգելով տարբեր մակարդակներում՝ հարստության, հեղինակության կամ իշխանության: Սոցիոլոգները հասարակությունը բաշխում են երեք խոշոր կատեգորիաների՝ նախաարդյունաբերական, արդյունաբերական և հետարդյունաբերական:Հասարակությունը կարող է դասակարգվել նաև իրենց քաղաքական կառույցի տեսանկյունից։ Ըստ չափի և կազմակերպչական բարդության՝ առանձնանում են այնպիսի ձևեր, ինչպիսիք են տոհմըցեղը և պետությունը։ Այդ կառույցներում քաղաքական իշխանության ուժը տատանվում է կախված մշակութային, աշխարհագրական և պատմական միջավայրից, որոնց հետ այդ հասարակությունները պետք է համագործակցեն այս կամ այն բնագավառում։ Ըստ այդմ, տեխնոլոգիական և մշակութային զարգացման նույն մակարդակի վրա գտնվող հասարակություններից գոյատևման ավելի լավ հնարավորություն ունի մեկուսացած հասարակությունը, քան մյուսների հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվողը, որոնք կարող են շորթել իրենց նյութական ռեսուրսները։ Այլ հասարակություններին դիմադրելու անկարողությունը սովորաբար ավարտվում է թույլ մշակույթի կլանմամբ։Սոցիոլոգ Ջերարդ Լենսկին առաջարկում էր հասարակության տիպերն առանձնացնել դրանց տեխնոլոգիական, հաղորդակցման և տնտեսական զարգացման մակարդակի հիման վրա[3]։ Նրա դասակարգումն ընդգրկում էր հինգ տարատեսակ. որսորդության և հավաքչության հասարակություն, պարզ և բարդ գյուղատնտեսական, արդյունաբերական և հատուկ (որևէ կոնկրետ տիպի չպատկանող)։ Նման համակարգ ավելի վաղ մշակել են մարդաբաններ Մորտոն Ֆրիդը և Էլման Սերվիսը. դրանում առկա էին սոցիալական էվոլյուցիայի չորս փուլ, որոնք առանձնանում են հասարակական անհավասարության և հասարակության կյանքում պետության դերի ցուցանիշների հիման վրա, այսինքն՝ որսորդների և հավաքողների խմբեր (որտեղ իրականացվում էր պարտականությունների և պատասխանատվության բաժանում), ցեղեր (որտեղ ի հայտ եկան սոցիալական շերտավորման և հասարակական հեղինակության առաջին նշանները), շերտավորված համայնքներ և քաղաքակրթություններ (որոնք բնութագրվում են բարդ հասարակական հիերարխիայի և կազմակերպված հաստատություններով իշխանության առկայությամբ)։ Բացի այդ, որպես առանձին տիպեր կարող են դիտարկվել ողջ մարդկությունն ամբողջությամբ և վիրտուալ հասարակությունը, որ բնորոշ է տեղեկատվական դարաշրջանին և գոյություն ունի համացանցում։Ժամանակի ընթացքում որոշ հասարակություններ զարգացել են կազմակերպման և կառավարման ավելի բարդ ձևերի ուղղությամբ։ Համապատասխան մշակութային էվոլյուցիան զգալի ազդեցություն է ունեցել հասարակական կառուցվածքային տիպերի վրա. որսորդների և հավաքողների ցեղերը բնակություն էին հաստատում սննդի սեզոնային աղբյուրների շուրջը՝ վերածվելով գյուղերի, դրանք էլ իրենց հերթին, ծավալվելով, վերածվում էին այս կամ այն չափի քաղաքների, իսկ այնուհետև զարգանալով՝ վերափոխվում էին քաղաք-պետությունների և ազգային պետական միավորումների[4]։ Հասարակության զարգացմանը զուգընթաց, մարդկային կոլեկտիվներին բնորոշ տարաբնույթ երևույթները ենթարկվում են ինստիտուտացման, տեղի է ունենում որոշակի նորմերի մշակում, որոնց պետք է հետևել։Հասարակական տարբեր ձևերի համար բնորոշ են միևնույն երևույթները. համատեղ գործունեություն, խուսափում, մեղադրում (անգլ.՝ scapegoating), մեծահոգություն, ռիսկերի բաժանում, վարձատրություն և այլն։ Օրինակ, հասարակությունը կարող է պաշտոնապես ճանաչել անհատի կամ խմբի արժանիքները՝ նրանց որոշակի կարկավիճակ շնորհելով, եթե վերջիններս իրականացնում են ցանկալի կամ հավանության արժանացած որոշակի գործողություն։ Բացառապես բոլոր խմբակցություններում դիտվում է խմբի հետաքրքրությունների շրջանակում անձնազոհ գործողությունների իրականացում և այլն։

  1. Հասարակության նմանեցումը օրգանիզմի հետ ու սոցիալական կյանքը բացատրելու փորձը կենսաբանական օրինաչափություններով։ 20-րդ դարում օրգանիզմի կոնցեպցիան կորցրեց իր դիրքերը[5]։
  2. Հասարակության՝ որպես անհատների կամայական համաձայնեցման արդյունքի կոնցեպցիան։
  3. Հասարակության ու մարդու՝ որպես բնության մասի, մարդաբանական դիտման սկզբունքը։ Գոյության արժանի է ընդունվում միայն հասարակությունը, որը համապատասխանում է մարդու իրական, վեհ, անփոփոխ բնությանը։ Արդիական պայմաններում փիլիսոփայական մարդաբանության առավել ամբողջական հիմնավորումը տվել է Մաքս Շելերը։
  4. 20-րդ դարի 20-ական թվականներին ձևավորված սոցիալական գործողության տեսությունը (հասկացող սոցիոլոգիա)։ Համաձայն այդ տեսության՝ սոցիալական հարաբերությունների հիմքում ընկած է միմյանց գործողությունների նպատակների ու մտադրությունների «իմաստի» (հասկանալու) գաղափարը։ Մարդկանց փոխազդեցության մեջ ամենակարևորն է նրանց կողմից ընդհանուր նպատակների ու խնդիրների հասկանալն ու այն, որ գործողությունը ճիշտ ընկալվի սոցիալական հարաբերությունների մյուս մասնակիցների կողմից։
  5. Գործառնական մոտեցում (Թոլկոթ ՓարթոնսՌոբերտ Մերթոն)։ Հասարակությունն ընդունվում է որպես համակարգ։

«Հասարակություն» հասկացությունը ենթադրում է մարդկանց միասնական կյանքի օբյեկտիվ օրինաչափությունների ընկալումը։ Արդեն հին ժամանակներում ընկալվեցին հասարակության էության հասկանալու հիմնական խնդիրները.

  1. Որքան է հասարակությունը տարբերվում բնությունից (որոշ մտավորականներ ընդհանրապես հանում էին բնության ու հասարակության միջև եղած սահմանը, իսկ մյուսները բացարձակացնում էին դրանց միջև տարբերությունները)
  2. Ինչպիսին է խմբակային ու անհատական սկզբունքների հարաբերությունը հասարակության կյանքում (որոշները ներկայացնում էին հասարակությունը որպես անհատների համախումբ, իսկ մյուսները այն դիտում էին որպես ինքնաբավական ամբողջություն)
  3. Ինչպես են կապակցվում հասարակության զարգացման մեջ կոնֆլիկտն ու համերաշխությունը (որոշները համարում են հասարակության զարգացման շարժիչն իր ներքին հակամարտությունը, մյուսները՝ հետաքրքրությունների հարմոնիայի ձգտումը)
  4. Ինչպես է փոփոխվում հասարակությունը (նկատվում է արդյոք կատարելագործումը, առաջընթացը, թե հասարակությունը զարգանում է ցիկլիկապես)։

Հեղինակ՝

Ողջու՜յն, ես Էլեն Չատինյանն եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 10-3 դասարանում։ Սիրում եմ ուսումնասիրել օտար լեզուներ։

Թողնել մեկնաբանություն